ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանն ուզում է միակողմանի ստատուս քվոն փոխել

Ադրբեջանն ուզում է միակողմանի ստատուս քվոն փոխել
19.06.2017 | 21:39

Սահմանային միջադեպերը և չորս հայորդիների մահն անպատասխան չեն մնա, այս մասին վստահեցնում են և ԼՂՀ-ի, և Հայաստանի ներկայացուցիչները: Սակայն ռազմական գործողություններին զուգահեռ դիվանագիտական հարթությունում ևս պետք է ամուր լինել:

Մինսկի խմբի վերջին հասցեական հայտարարությունից քիչ անց Ադրբեջանը կրկին սադրանիք դիմեց, այսինքն` ոչ մի ազդեցություն էլ այն չի՞ թողել: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ, այդուամենայնիվ, այդ հայտարարությունն իր արդյունքն ունեցել է, քանի որ դրան հաջորդեց ՌԴ արտգործնախարարության դատապարտող հայտարարությունը: Սահմանային լարվածությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է ինչպես Ադրբեջանի ներքին իրավիճակից ուշադրությունը շեղելով, այնպես էլ ստատուս քվոյի փոփոխման ցանկությամբ:


Ըստ նրա` Ադրբեջանը, սադրանքների դիմելով, ցանկանում է միակողմանի հասնել ստատուս քվոյի փոփոխությանը, սակայն Հայաստանի դիվանագիտական հարթությունում պետք է հասնի այն բանին, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի հանդեպ հստակ պատժամիջոցներ կիրառի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ